«Lady EXPO 2016» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդը՝ նոյեմբերի 26-28-ը

«Lady EXPO 2016» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդը՝ նոյեմբերի 26-28-ը

PanARMENIAN.Net - «Lady EXPO 2016» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի նոյեմբերի 26-28-ը «Երևան էքսպո» ցուցասրահում:

Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը հավաքում է տեղական և արտասահմանյան արտադրողներին` կանանց համար նախատեսված արդյունաբերության արտադրանքը ներկայացնելու նպատակով:

«Lady EXPO 2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում առաջադեմ տեղական արտադրողներին և մատակարարներին ներկայացնելու իրենց ապրանքատեսակն ու ծառայությունները, վերլուծել իրենց հնարավորությունները, ծանոթանալ հաճախորդների ցանկություններին և նախասիրություններին, ինչպես նաև գտնել նոր շուկաներ և գործընկերներ:

Բացի այդ ցուցահանդեսը կուղեկցվի վարպետության դասերով, ապրանքների և ծառայությունների ցուցադրություններով, որոնք տեղի կունենան մասնակից ընկերությունների տաղավարներում:

LOGOS EXPO Center-ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում: Ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 10-12 մասնագիտացված ցուցահանդեսներ: Այսպիսով 17 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 200-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---