ՌԴ ռազմական փորձագետներ. ԻՊ-ն քիմզենք է կիրառել Սիրիայում![]() 25 նոյեմբերի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմական փորձագետներն ապացուցել են, որ սիրիացի գրոհայինները մարտական թունավոր նյութ` իպրիտ են կիրառել Հալեպ գավառում խաղաղ բնակչության դեմ: Իպրիտը կիրառվել է սեպտեմբերին Մարատ Ում Հաուշ բնակավայրի մոտ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության փորձագետները, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Էքսպրես հետազոտությունը ցույց է տվել մաշկային ազդեցության մարտական թունավոր նյութի` իպրիտի առկայություն: Վերցվել է 20 մլ նմուշ, այն տեղադրվել է հերմետիկ տարայի մեջ և հասցվել Հալեպի Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոն հետագա հետազոտման համար»,-ասել է փորձագետը: Չպայթած զինամթերը հայտնաբերվել էր Մարատ Ում Հաուշ բնակավայրի զինվորական զորամասի մոտ: Դա եղել է 240-միլիմետրանոց ական, որը պարունակել է 0,5-1,5 լ սև գույնի յուղային հեղուկ: Սեպտեմբերին գրոհի ժամանակ տուժել է 40 խաղաղ բնակիչ: Տուժածներից մեկը նկարագրել է ախտահարման հատկանիշները, որոնք բնորոշ են իպրիտի ազդեցության դեպքում: Իպրիտն արգելված է 1923-ից: Ավելի վաղ Հալեպ գավառում հայտնաբերվել են նաև քլորի և սպիտակ ֆոսֆորի հետքերով արկեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |