Կարլսենի տուգանքը ասուլիսից հեռանալու համար կրկնակի կրճատվել է25 նոյեմբերի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Շախմատի գործող աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի տուգանքը չեմպիոնի կոչման համար մրցաշարի 8-րդ պարտիայում կրած պարտությունից հետո հրավիրված ասուլիսից հեռանալու համար կկրճատվի: Ավելի վաղ հայտարարված պարգևավճարի 10 տոկոսի փոխարեն կգանձվի 5 տոկոսը: Այդ մասին հայտնել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի, մամուլի քարտուղար Անաստասիու Կարլովիչը: Այսպիսով, Կալսենը պետք է վճարի առնվազն 20.000 եվրո, գրում է Lenta.ru-ն Chess.com-ի վրա հղումով: Նոյեմբերի լույս 22-ին կայացած 8 պարտիայում Կարյակինն առաջին անգամ հաղթեց Կարլսենին մրցաշարի մեկնարկից ի վեր: Նորվեգացին հրաժարվել է մասնակցել խաղի ավարտին կայացած և պարտադիր համարվող մամուլի ասուլիսին: Նա հեռացավ դահլիճից` չսպասելով ռուս գրոսմայստերին: Այդ արարքի համար նա տուգանվել էր պարգևավճարի 10 տոկոսի չափով: Դա առնվազն 40.000 եվրո է կազմում: Ըստ Կարլովիչի, բողոքարկման կոմիտեն քննել է նորվեգացու գործը` երկու գործոն հաշվի առնելով. նման խախտումների բացակայությունն անցյալում, ինչպես նաև ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսի միջնորդությունը: Իր հայտարարության մեջ Կարլսենը նշել էր, որ հիասթափված էր իր պարտությունից և «դա միակ պատճառն էր, որ դրդեց նրան հեռանալ ասուլիսից»: Ըստ նրա, նա չի ցանկացել վիրավորել լրագրողներին կամ հիասթափեցենլ երկրպագուներին: Կարլսենը բողոքարկել էր տուգանքի մասին որոշումը նոյեմբերի 24-ին: Բողոքարկելու համար Կարլսենը ստիված էր 3000 եվրո վճարել: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցապայքարում 12 պարտիա է անցկացվելու: Հաղթողը պետք է հավաքի 6,5 միավոր: Հավասար հաշվի դեպքում նոյեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք: 2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր): Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |