Կարլսենը հաղթել է Կարյակինին շախմատի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի 10-րդ պարտիայում![]() 25 նոյեմբերի 2016 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը զիջել է նորվեգացի Մագնուս Կարլսենին շախմատի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի 10-րդ պարտիայում, հայտնում է Chempionat.com-ը: Շախմատի պարտիան տևել է 6 ժամ և ավարտվել է 75-րդ քայլում: Սև ֆիգուրներով խաղացող Կարյակինն ընդունել է պարտությունը: Խաղից հետո Կարյակինն ասել է, որ պարտվել է կոպիտ սխալի պատճառով: Ընդհանուր հաշիվը մրցաշարում 5:5 է: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Շախմատի աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա 12 պարտիայից հետո: 2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը Նյու Յորքում վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր): Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |