ԵՏՄ-ն ու Սինգապուրն առևտրի ազատ գոտի կստեղծեն 2018-ին![]() 25 նոյեմբերի 2016 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունն (ԵՏՄ) ու Սինգապուրը մինչև 2017-ի ավարտը համաձայնագիր կստորագրեն առևտրի ազատ գոտու մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը նախատեսվում է վավերացնել 2018-ի առաջին կիսամյակում: Կառավարության փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ԵՏՄ և Սինգապուրի իշխանությունները կտեղավորվեն այդ ժամկետում: «Դա շատ կոշտ ժամանակացույց է, բայց իրատեսական: Մենք մեր կողմից կձգտենք ժամանակին ավարտել աշխատանքը»,-ասել է նա: Ըստ Շուվալովի, կառավարությունը «հստակ հրահանգներ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, որը գերակա է համարում Սինգապուրի հետ համաձայնությունը: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է համաձայնագիր կնքել ԱԱԳ մասին Սինգապուրի, Կամբոջայի, Թայլանդաի և Ինդոնեզիայի հետ: Հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ ԵՏՄ և Վիետնամի միջև ԱԱԳ ստեղծման մասին պայմանագիրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |