ՀԾԿՀ-ն հաստատել է՝ հունվարի 1-ից գազը կէժանանա25 նոյեմբերի 2016 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 25-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հայտը՝ ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ, որի արդյունքում սահմանվել են գազի նոր՝ ավելի ցածր սակագներ: Նիստում որոշում է ընդունվել սահմանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից՝ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ տարեկան՝ ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, Նոյեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Արդյունքում գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։ Մասնավորապես, գազի սակագինը նորովի կհաշվարկվի ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար: Կարդացեք նաև՝Հունվարի 1-ից մոտ 80.000 ընտանիք գազի դիմաց կվճարի 100 դրամ/մ³ Գազի գնի նվազումը. Քանի սպառողի, ջերմոցի ու տնտեսության վրա կանդրադառնա փոփոխությունը Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |