Զախարովա. ՌԴ-ն միայն կողջունի ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացումը![]() 25 նոյեմբերի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը միայն կողջունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով 2017թ. ամերիկյան միջնորդության հնարավոր ակտիվացան հարցը: «Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համնաագահների աշխատանքի ակտիվացման տեսանկյունից միշտ կա ձգտելու տեղ: Խոսել այն մասին, որ մենք ունենք անհատական ջանքերի որոշ հստակ գնահատականներ, տվյալ դեպքում չի կարելի: Ես չէի տա այսօր որևէ նոր կոնկրետ գնահատականներ: Կրկնում եմ՝ հաշվի առնելով այդ խնդրի բարդությունը, այդ տարածաշրջանից եկող տխուր լուրերը և այն, որ այդ խնդիրն անմիջականորեն կապված է այնտեղ ապրող մարդկանց ճակատագրի հետ, կարելի է Մինսկի խմբի համանախագահներին մաղթել էլ ավելի մեծ ջանքերի գործադրում: Տվյալ հարցում խթանումից ավելի վատ չի լինի: Պետք է նշանակալի ջանքեր գործադրել այդ գործընթացն առաջ մղելու համար: Մենք դա կարող ենք միայն ողջունել»,- ասել է Զախարովան, գրում է Civilnet.am-ը: Նոյեմբերի 24-ին Մարիա Զախարովան նաև տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը շարունակում է իր գործունեությունն այդ պաշտոնում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |