Վարչապետը՝ Չինաստանի դեսպանին. ՀՀ-ն չինական բիզնեսի համար կարևոր հարթակ կարող է դառնալ25 նոյեմբերի 2016 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպմանը նա ասել է, որ Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝ նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից: Վարչապետը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մեծ ներուժի իրացման ուղղությամբ: Կարապետյանն ընդգծել է մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները: Թիան Էրլունը նշել է, որ իր առաքելությունն է նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և ավելացրել, որ հատկապես կարևորում է տնտեսական փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով: Հայաստանը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ GSP+ (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ բանակցություններ է վարում: Այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարի խոսքով՝ բանակցությունների փուլի հաջող ավարտի դեպքում Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ կարող են արտահանվել Չինաստան՝ առանց սահմանափակումների և մաքսատուրքերի: Կարայանը չի հայտնել, թե կոնկրետ ի՞նչ ապրանքներ կարտահանվեն, ըստ նրա՝ դա կախված է բանակցություններից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |