ՄԱԿ-ը կստուգի խոշտանգումների հետ կապված վիճակը Թուրքիայում![]() 25 նոյեմբերի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Խոշտանգումների հետաքննության գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Նիլս Մելցերը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը կլինի Թուրքիայում երկրի կառավարության հրավերով: «Ես անհամբեր սպասում եմ Թուրքիայի կառավարության հետ համագործակցության մեկնարկին այն հարցերի առնչությամբ, թե ինչպես պահպանել իրավակարգը, ապահովել հաշվետվողականությունն ու իրացնել տուժածների վնասի հատուցման իրավունքը, մասնավորապես, ընթացիկ տարվա հուլիսին հեղաշրջման փորձից հետո»,-ասել է Մելցերը, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Պաշտոնյան մտադիր է այցելել ոստիկանության բաժանմունքներ, բանտեր ու քննչական մեկուսարաններ: Մելցերը Խոշտանգումների հետաքննության գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցչի պաշտոնում կփոխարինի Խուան Մենդեսին: Նա Թուրքիա պետք է այցելեր դեռ հոկտեմբերին, սակայն երկրի իշխանությունները չեղարկեցին այն: Կալանավորների իրավունքների պահպանման դիտարկում վերջին անգամ Թուրքիայում իրականացվել է 1998-ին: 2016-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ թուրքական բանտերից ազատ է արձակվել ավելի քան 33,8 հազար կալանավոր: Պատճառն այն էր, որ կալանավայրերը ծանրաբեռնված էին երկրում անցկացվող զանգվածային ձերբակալությունների ու կալանքների պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |