Բաքուն վարկ կտա Իրանին ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը միացնող երկաթուղու կառուցման համար

Բաքուն վարկ կտա Իրանին ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը միացնող երկաթուղու կառուցման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը բանակցում է Իրանի հետ վերջինիս վարկ տրամադրելու շուրջ, որով նախատեսվում է կառուցել Ռեշտ-Աստարա երկաթուղին, որը պետք է միացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գործող երկաթուղիները: Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը «Ռազմավարական գործընկերութուն 1520. Կովկասի տարածաշրջան» գործարար համաժողովում ունեցած ելույթում, հայտնում է Haqqin.az-ը:

«Ռուսաստանը ևս ցանկություն ունի մասնակցելու նախագծին: Մենք կքննարկենք այդ հարցը»,-ասել է Գուրբանովը: Նա ասել է, որ համաժողովի անցկացման նպատակը փոխադրաձ ներդրումային ներուժի ուսումնասիրությունն է:

Կառուցվող Աստարա-Ռեշտ տրանսպորտային միջանցքը կմիացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղիները: Նախագիծն իրականացվում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, որի նպատակն է ՌԴ, Ադրբեջանի, Իրանի, Հնդկաստանի և Օմանի տրանսպորտային մայրուղիների ինտեգրումը:

Աստարա-Ռեշտ-Կազվին նախագծով նախատեսվում է նոր երկաթուղային ճյուղ կառուցել Իրանի տարածքում, որը կմիացնի ադրբեջանական Աստարան Իրանի Աստարա, Ռեշտ և Կազվին քաղաքների հետ: Երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2005-ին: Նախագծի արժեքը գնահատվում է 200 մլն դոլար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---