Կոլումբիայում կառավարությունն ու ապստամբները նոր խաղաղ պայմանագիր են կնքել![]() 25 նոյեմբերի 2016 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Խուան Մանուել Սանտոսը և ապստամբների «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) կազմակերպության առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյոն, որին «Տիմոշենկո» են անվանում, ստորագրել են խաղաղ պայմանագրի նոր, լրամշակված տարբերակը: Արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Բոգոտայի «Կոլոն» թատրոնի սրահում: «Մենք ավարտում ենք հակամարտությունը FARC-ի հետ և դնում ենք կայուն ու ամուր խաղաղության անկյունաքարը: Ապագա սերունդները պահանջում են, որ մենք նրանց նոր երկիր փոխանցենք, երկիր, որտեղ խաղաղություն է տիրում»,-ասել է Սանտոսը` հավելելով, որ ստորագրված խաղաղ պայմանագիրը որքան հնարավոր է շուտ պետք է կյանքի կոչել, գրում է Deutsche Welle-ն: «Տիմոշենկոն» իր հերթին հայտարարել է, որ «այսուհետ միակ զենքը Կոլումբիայում խոսքն է լինելու»: «Մեր անցյալը գրված է փամփուշտներով, ապագան գրվելու է կրթությամբ»,-հավելել է նա` ստորագրելով պայմանագիրը: Սանտոսն ու Տիմոշենկոն ստորագրել են փաստաթուղթը հատուկ գրիչներով, որոնք պատրաստված էին փամփուշտներից: Դա խորհրդանշում է երկրի անցումը խաղաղ կյանքին: Պայմանագրի նոր տարբերակը պետք է հաստատվի Կոնգրեսում: Դեմ են միայն ծայրահեղ աջակողմյանները Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի գլխավորությամբ: FARC պարտիզանները գործում էին Կոլումբիայի տարածքում վերջին 50 տարվա ընթացքում: Մի ժամանակ բավականին հաջող` վերահսկելով երկրի տարածքի զգալի մասը, հարվածներ հասցնելով կայազորներին և ոստիկանության բաժանմունքներին, ահաբեկչություններ կազմակերպելով մայրաքաղաքում, սպանելով և առևանգելով հայտնի քաղաքական գործիչներին: Կոլումբացի ապստամբներին սատարում էր Կուբան, իսկ հետո Վենեսուելան: Բանակցությունները կառավարական զորքերի և ապստամբների միջև սկսվել և ընդհատվել են մի քանի անգամ: Այնուամենայնիվ, իշխանություններին հաջովեց վերջին շրջանում զգայուն հարվածներ հասցնել պարտիզաններին` մեկը մյուսի հետևից սպանվեցին նրանց առաջնորդները, նրանք զրկվեցին ֆինանսավորման հիմնական աղբյուրներից. թմրանյութերի վաճառքից ստացվող շահույթից և Վենեսուելայի տնտեսական աջակցությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |