Անկարայի արձագանքը զենքի արտահանման հարցում Ավստրիայի նախաձեռնությանը. Շատ անհաջող որոշում է

Անկարայի արձագանքը զենքի արտահանման հարցում Ավստրիայի նախաձեռնությանը. Շատ անհաջող որոշում է

PanARMENIAN.Net - Զենքի արտահանումը Թուրքիա կասեցնելու մասին Ավստրիայի խորհրդարանի նախաձեռնությունը շատ անհաջող որոշում է, սակայն, այն միևնույն ժամանակ կդրդի Անկարային զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դա շատ անհաջող որոշում է, Թուրքիան երբեք կողմ չի եղել լարվածության աճին ու հակամարտություններին: Մեր հիմնական սկզբունքն է` խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում: Վստահ եմ, որ այս տիպի պատժամիջոցները լավ դրդապատճառ կդառնան զարգացնելու համար սեփական ռազմարդյունաբերությունն ու տեղական արտադրության սպառազինությունը»,-ասել է Իշիկը NTV-ի եթերում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ավստրիայի խորհրդարանն ընդունել է 6 քաղաքական կուսակցությունների նախաձեռնությունը զենքի արտահանումը Թուրքիա կասեցնելու մասին: Պատգամավորները կոչ են անում երկրի իշխանություններին դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանման թույլտվությունների տրամադրումն այն երկրներ, որտեղ ռազմական դրություն է կամ որտեղ կա զինված հակամարտության վտանգ: Փաստաթղթում հատուկ շեշտված է Թուրքիան, որտեղ «խախտվում են մարդու իրավունքները, իսկ ներկրված զենքը կարող է կիրառվել ընդդիմության դեմ»:

Ավստրիայի խորհրդարանի փաստաթուղթը իրավաբանորեն պարտավորեցնող չէ, սակայն, հատկանշական է, որ Ավստրիան ԵՄ առաջին երկիրն է, որը նման որոշում է կայացնում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---