Ձկնաբույծներն առաջարկում են ջուրը տրամադրել քվոտավորված` ըստ արտադրության ծավալների![]() 25 նոյեմբերի 2016 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը ձկնաբույծները քննարկել են ձկնաբուծությունն առանց էկոլոգիային վնաս հասցնելու և ջրային պաշարների խնայողաբար օգտագործելու միջոցով զարգացնելու հնարավորությունները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Հնադիպմանը մասնակցում էր նաև հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանը: Նախարարը ձկաբույծներին կոչ է արել բաց և արդյունավետ երկխոսության` ներկայացնելու իրենց տեսակետը մեր երկրում ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ոլորտի առավել արագընթաց և նպատակային զարգացումն ապահովելու նպատակով: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է ձկնաբուծությունը ջրային պաշարների առավելագույնս խնայողաբար օգտագործելու միջոցով զարգացնելու հնարավորությունները` անդրադառնալով ջրօգտագործման փակ ցիկլով համակարգերի կիրառման հարցին: Ձկնաբույծների խոսքով` այս համակարգի կիրառումը ոչ միայն ծախսատար է, այլև բացասաբար կանդրադառնա արտադրած ձկնամթերքի որակական հատկանիշների վրա, ինչը կհանգեցնի սպառման ծավալների էական կրճատման, քանի որ արտաքին շուկայում հայկական ձկնամթերքն իր մրցունակությունը կարողանում է պահպանել հենց բրենդի և որակի շնորհիվ: Փոխարենը նրանք առաջարկել են առավել բալանսավորված օգտագործել ընդերքի ջրային պաշարները` ընդգծելով, որ ճիշտ բաշխման դեպքում ինքնավերականգնվող ջրային պաշարները բավարար են ձկնաբուծության առկա ծավալները նույնիսկ կրկնապատկելու համար: Հանդիպման մասնակիցները մասնավորապես շեշտել են ցածրադիր վայրերում գործունեություն ծավալող տնտեսավարողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը, և որպես լուծման առավել արդյունավետ տարբերակ` առաջարկել ջուրը տրամադրել քվոտավորված` ըստ արտադրության ծավալների: «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի խոսքով` 1լ/վ ջրով տարեկան կտրվածքով կարելի է արտադրել 700 կգ ձուկ: Նախարարը նշել է, որ առաջարկը քննարկման կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին, և արդյունքների մասին նախարարությունը տեղյակ կպահի ներկաներին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Բարձրացվել են նաև ջրի վարձավճարներին, ձկնկիթի մաքսազերծմանը, արտահանման խթանմանը, ոլորտում մրցակցության և հավասար խաղի կանոնների պահպանմանը, ներմուծվող ձկան կերի հարկմանն առնչվող և այլ հարցեր: Հայաստանում օգոստոսին մեկնարկել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը, որը սահմանում է երկարաժամկետ հատվածում ճյուղի զարգացման համար անհրաժեշտ միասնական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները: Ծրագրի նպատակին հասնելու ուղիներն են. Սևանա լճում մինչև 2023-ը մոտ 50 000 տոննա լճի էնդեմիկ ձկնատեսակների էկոլոգիապես կայուն արտադրության կազմակերպում և ամբողջական արժեշղթայի զարգացում, բնական վերարտադրության պայմանների ստեղծում, Սևանի հիմնադրամի հզորացում, միջոցների հատկացում Սևանի հիմնախնդիրների լուծմանը: 2016-ի հունվար-հունիսին ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում գրանցվել է 2.3% աճ՝ կազմելով 13.997 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |