Հայաստանի ցուցանիշն Ահաբեկչության գլոբալ վարկանիշում վատթարացել է25 նոյեմբերի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - 76 երկիր բարելավել է իր ցուցանիշները 2016-ի Ահաբեկչության գլոբալ վարկանիշում (The Global Terrorism Index), իսկ 53 երկիր, այդ թվում Հայաստանը, ավելի վատ ցուցանիշ է արձանագրել: The Global Terrorism Index-ը համալիր հետազոտություն է ահաբեկչության ակտիվության վերաբերյալ աշխարհի 163 երկրում: Սա 4-րդ նմանատիպ վարկանիշն է: Հետազոտություններն ընդգրկում են 2000-2015թթ.: Ըստ վարկանիշի գնահատվում է ահաբեկչական ակտիվության մակարդակը այս կամ այն երկրի ներսում 4 հիմնական ցուցիչով` ահաբեկչական միջադեպերի քանակը, զոհերի քանակը, տուժածների քանակը, նյութական վնասի քանակը: 2016-ի վարկանիշում Հայաստանն ունի 0.288 միավոր (լավագույնն է համարվում 0, վատագույն ցուցանիշը 10-ն է) և հայտնվել է 108-րդ տեղում` 8 կետով նահանջելով 2015-ի վարկանիշում իր դիրքից, երբ ընդամենը 0.115 միավոր ուներ: Վրաստանը 87-րդն է, Ադրբեջանը` 106, Իրանը` 47, Թուրքիան` 14, ՌԴ-ն`30, ԱՄՆ-ն` 36` ավելի վատ ցուցանիշներ ունենալով, քան ՀՀ-ն: Իսկ Հայաստանից ավելի բարվոք վիճակում են Հյուսիսային Կորեան, Սլովակիան, Լիտվան և Շվեյցարիան: Ահաբեկչության ամենաբարձր ազդեցության ցուցանիշ ունեն Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Պակիստանն ու Սիրիան` այս երկրներին է բաժին ընկնում 2016-ի ահաբեկչության բոլոր դեպքերի 72 տոկոսը: Ըստ զեկույցի, նյութական վնասն ահաբեկչությունից 2015-ին հասել է $89.6 մլրդ-ի, 15 տոկոսով նվազելով 2014-ի համեմատ: 2015-ին Հայաստանը գլխավորել է կայունության մակարդակով միջինից բարձր` ռիսկերի ցածր մակարդակով պետությունների ցուցակը` «Աշխարհի պետությունների թուլությունները 2015» վարկանիշի 178 երկրի շարքում զբաղեցնելով 108–րդ տեղը:Ինդեքսի վերլուծությունն անցկացվում է պետության, այսպես կոչված, «թուլության» 12 չափանիշի հիման վրա, որոնք միավորված են երեք խմբում` սոցիալական, տնտեսական և ռազմաքաղաքական։ Յուրաքանչյուր երկրի համար ամփոփիչ ինդեքսը հաշվարկվում է 0–ից (կայունության ամենաբարձր աստիճան` առավելագույն ցածր ռիսկեր և սպառնալիքներ) մինչև 10 (կայունության նվազագույն աստիճան` առավելագույն ռիսկեր և սպառնալիքներ)` տասը հատվածի կիրառմամբ։ Ընդհանուր արդյունքը` բոլոր ցուցանիշների համագումարը, (առավելագույնը` 120 միավոր) որոշիչ է դառնում վարկանիշը կազմելիս։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |