ՀՀ ընկերությունների 35%-ի ղեկավարները կանայք են![]() 26 նոյեմբերի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ընկերությունների ղեկավարների թվում կանայք կազմում են 35%-ը: Այդպիսի տվյալներ է հրապարակել միջազգային Grant Thornton International ընկերությունը, որը միավորում է աուդիտորական, հաշվապահական և խորհրդատվական ընկերությունները: Ըստ հետազոտության, այս բարձր ցուցանիշի շնորհիվ երկիրը հայտնվել է վարկանիշի առաջատարների թվում: Վարկանիշի առաջատարը Ռուսաստանն է: ՌԴ-ում կանանց մասնաբաժինը ընկերությունների ղեկավարների թվում հասնում է 43%-ի: ՀՀ ու ՌԴ-ից բացի վարկանիշի առաջատարների թվում են նաև Լատվիան 41%-ով, Լիտվան 39%-ով, Վրաստանը 35%-ով: Ինչպես նշում են «Կանայք բիզնեսում» ամենամյա հետազոտության հեղինակները, ՌԴ, ՀՀ և հետխորհրդային մյուս երկրների դրական արդյունքը ընդհանուր խորհրդային անցյալի հետևանքն է, որտեղ Կոմունիստական կուսակցությունը հետևողական էր կանանց իրավահավասարության ապահովման հարցում: Սակայն հետազոտության արդյունքները վկայում են, որ ընդհանուր առմամբ զարգացող երկրներում կանանց ավելի դյուրին է բարձր դիրքի հասնել: Դա կապված է նաև ավանդական ընտանիքի պահպանման հետ, որտեղ պապիկներն ու տատիկներն ամբողջությամբ իրենց վրա են վերցնում փոքր երեխաների խնամքը՝ դրանով իսկ աշխատելու հնարավորություն տալով երիտասարդ մորը: Բիզնեսի ղեկավար մարմիններում կանանց բարձր տեսակարար կշիռ ունեն նաև Ինդոնեզիան 41%, Ֆիլիպինները՝ 40%, Թայլանդն ու Չինաստանը՝ 38% յուրաքանչյուրը: Համեմատության համար՝ Ճապոնիայում կին է ավագ մենեջերների միայն 9%-ը, Հոլանդիայում՝ 10 %-ը, Շվեյցարիայում՝ 13 %-ը, Գերմանիայում, Դանիայում, ԱՄԷ-ում և Հնդկաստանում՝ 14 %-ը, Մեծ Բրիտանիայում՝ 20 %-ը, ԱՄՆ և Իսպանիայում՝ 22 %-ը, գրում է «Բիզնես Ռոսիին». Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |