Մահացել է Ֆիդել Կաստրոն![]() 26 նոյեմբերի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Իննսուն տարեկանում մահացել է կուբայական հեղափոխության առաջնորդ, Կուբայի նախկին ղեկավար, պետական, քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն: Lenta.ru-ն Prensa Latina գործակալությունը հղումով հաղորդում է, որ նա կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ի երեկոյան: Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։ Նա 1976 թվականի դեկտեմբերից 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև՝ Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։ Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |