Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծվել են![]() 26 նոյեմբերի 2016 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հալեպի հայկական երկու Նոր Գյուղ ու Սուլեյմանիե թաղամասերի վրա հրթիռներ են ընկել: «Արևելք»-ը հաղորդում է, որ հրթիռներ են ընկել նաև Հայ կաթողիկե «Զվարնթոց» եկեղեցու շրջանում: Երկու հրթիռը, բարեբախտաբար, չեն պայթել: Նոր Գյուղ թաղամասում զոհվել է մեկ, վիրավորվել չորս մարդ: Նշվում է, որ Հալեպի բոլոր ծայրամասերում թեժ մարտեր են: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ռազմական փորձագետներն ապացուցել են՝ սիրիացի գրոհայինները մարտական թունավոր նյութ` իպրիտ են կիրառել Հալեպ գավառում խաղաղ բնակչության դեմ: Իպրիտը կիրառվել է սեպտեմբերին Մարատ Ում Հաուշ բնակավայրի մոտ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության փորձագետները, հայտնում է «Ինտերֆաքսը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |