Վիսկոնսինում ԱՄՆ նախագահի ընտրության քվեների վերահաշվարկ կանցկացվի![]() 26 նոյեմբերի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը համաձայնվել է վերահաշվարկ կատարել՝ նորից հաշվելով ԱՄՆ նախագահի ընտրություններում արձանագրված արդյունքները: Նման խնդրանքով հանձնաժողովին էր դիմել Կանաչների կուսակցության նախագահ Ջիլ Սթայնը, հայտնում է Meduza-ն: Ակնկալվում է, որ քվեների վերահաշվարկը տեղի կունենա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Ջիլ Սթայնը Վիսկոնսինում հավաքել է ձայների 1,1 տոկոսը: Նահանգի բնակիչների 46,9 տոկոսը քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին, իսկ հաղթել է Վիսկոնսինում Դոնալդ Թրամփը՝ հավաքելով ձայների 47,9 տոկոսը: Սթայնը պահանջել է նաև վերահաշվարկել ձայները Միչիգանում և Փենսիլվանիայում՝ երկուսում էլ, ինչպես նաև Վիսկոնսինում, նվազագույն տարբերությամբ հաղթել է Դոնալդ Թրամփը: Վարկածներից մեկի համաձայն, վերահաշվարկը կարող է ի նպաստ Քլինթոնի լինել: Ջիլ Սթայնի ընտրական շտաբը ստիպված կլինի վճարել ձայների վերահաշվարկի ընթացքում ընտրական հանձնաժողովի աշխատանքի համար: Նախկինում Վիսկոնսինում ձայների վերահաշվարկը 500.000 և ավելի դոլար էր պահանջում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |