Հոլանդական մամուլ. «Ռոսնեֆտը» ճնշել է ՀՀ դատավորներին «Յուկոսի» գործով նպաստավոր վճիռ կայացնելու համար![]() 26 նոյեմբերի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Ռոսնեֆտը» նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու «Յուկոսի» հայկական դուստր ձեռնարկության սեփականտիրության իրավունքի որոշման ժամանակ «ազդել է» հայկական դատարանի վճռի վրա: Նիդերլանդների NRC Handelsblad թերթի տրամադրության տակ է հայտնվել նամակագրությունը, որը վարել են «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներն ու նրա հայ փաստաբանները, որոնք իրենց հերթին «ճնշում են գործադրել» Հայաստանի դատարանի վրա: NRC Handelsblad-ը պնդում է, որ դատավճիռը, որի համաձայն «Յուկոսի» հայաստանյան դուստր ձեռնարկությունը` Yukos CIS-ը, հանդիսանում է «Ռոսնեֆտի» սեփականությունը, ՀՀ Գերագույն դատարանն ընդունել է ռուսական ընկերության կողմից ճնշումների արդյունքում: «Ռոսնեֆտի» հօգուտ որոշումը ՀՀ դատարանն ընդունել է 2010-ին: Մեկ տարի անց հոլանդական դատարանը ևս վճիռ է կայացրել հօգուտ «Ռոսնեֆտի»` ճանաչելով վերջինիս Yukos CIS-ի Նիդերլանդներում գրանցված Wincanton Holdings դուստր ընկերության սեփականատերը, գրում է ՌԲԿ-ն: Ըստ աղբյուրի, «Ռոսնեֆտի» շահերից ելնելով է գործել փաստաբան Էդուարդ Մուրադյանը: Թերթը պնդում է, որ, իր տվյալների համաձայն, «Յուկոսի» դուստր ձեռնարկության՝ «Ռոսնեֆտին» փոխանցելու դատավճիռը գրվել է Baker Botts ընկերության և Էդուարդ Մուրադյանի կողմից, դատավճիռը կարդացած դատավոր Սուրիկ Ղազարյանն այն ստացել է էլեկտրոնային կրիչով: Ավելի ուշ Ղազարյանն ընտանիքի հետ «Յուկոսի» օգնությամբ հեռանում է ԱՄՆ ու հայտարարում, որ դատավճիռը ճնշման տակ է կայացրել: 2014-ին «Յուկոսի» փաստաբաններն օգտագործել են «Ռոսնեֆտի» մանիպուլյացիայի մասին վկայություններն Ամստերդամում դատավարության ժամանակ: Մուրադյանն ու Baker Botts-ը հերքել են հայաստանյան դատարանի որոշման վրա ազդելու մեղադրանքները: «Ռոսնեֆտը» հայտարարել է, որ ՀՀ Գերագույն դատարանը վճիռները կայացրել է ըստ երկրի օրենսդրության: «Յուկոսի» նախկին բաժնետերերը դատի են տվել Ռուսաստանին, քանի որ համարում են, որ ընկերությունն ապօրինի է ազգայնացվել: 2007-ին «Յուկոսը» համարվեց սնանկ ու ոչնչացվեց, իսկ բաժնետոմսերի մեծ մասն անցավ «Ռոսնեֆտին»: 2014-ի հուլիսին Հաագայի դատարանը պարտավորեցրեց ՌԴ-ին 50 մլրդ դոլար վճարել նախկին համասեփականատերերին, 9 տարվա դատավարությունից հետո ճանաչելով, որ ընկերությունն առգրավվել է: 2016-ի ապրիլին Հաագաի շրջանային դատարանը որոշեց, որ Հաագայի Վճռաբեկ դատարանը բավարար լիազորություններ չուներ «Յուկոսի» գործում և չեղարկեց գումարի գանձման մասին որոշումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |