Հայաստանը կարող է SSJ-100 գնել իր ազգային ավիափոխադրողի համար26 նոյեմբերի 2016 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը բանակցում է Հայաստանի հետ SSJ-100 ինքնաթիռների մատակարարման շուրջ ազգային ավիափոխադրողի ստեղծման շրջանակում: Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ առևտրի նախագահ Դենիս Մանտուրովը, հայտնում է RNS-ին: «Դա վերաբերում է Հունգարիային և Հայաստանին: Նոյեմբերի 22-ին Հայաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ ես քննարկել եմ այդ հարցը: Մենք պայմանավորվել ենք ակտիվ քննարկել այն, մշակել ու ձևակերպել »,-ասել է նախարարը: Նա նշել է, որ ռուսական կողմի շահն առաջին հերթին ռուսական արտադրության զարգացումն է, դա առաջին հերթին վերաբերում է SSJ-100-ին, որն, ինչպես նշել է ռուս նախարարը, քաղաքացիական ինքնաթիռաշինության հիմնական արտադրանքն է: «Սուխոյ սուպերջեթ-100»-ը Ռուսաստանի Դաշնության արտադրության առաջին ուղևորատար օդանավն է, և, ընդ որում, այդ օդանավի առաջին գնորդը հենց ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան» էր, որը 2011-ին գնեց «Յուրի Գագարին» անունով առաջին ինքնաթիռը: 2012-ին «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր էր «Սուխոյ Սուպերջեթ 100» երկու ինքնաթիռ գնել, սակայն հետո հրաժարվեց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |