Անտառային հրդեհներ Իսրայելում. Պաղեստինցի գրոհայինները հրե ջիհադ են հայտարարել![]() 26 նոյեմբերի 2016 - 14:40 AMT PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» հետ կապված ծայրահեղական պաղեստինյան խմբավորումը ստանձնել է Իսրայելում անտառային հրդեհների պատասխանատվությունը: Ինչպես պնդում է սալաֆիթական «Մասադաթ ալ Մուջահեդդին» շարժումը, կրակը օգտագործվելու է որպես ջիհադի զենք, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Ավելի վաղ, ըստ գրոհայինների, նրանք արդեն արել են հրկիզումներ` 2010-ին անտառային հրդեհ հրահրելով Հայֆայի մոտակայոքւմ` Քարմել սարի վրա: Այն ժամանակ 40 մարդ զոհվեց: «Հրեաները պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են, նրանք տեղ չունեն այստեղ»,-ասվում է խմբավորման հայտարարություններից մեկում: «Մասադաթ ալ Մուջահեդդինը» նախկինում բազմիցս է քննադատել «Համաս» շարժմանը` պնդելով, որ այն չկարողացավ շարիաթի օրենքները հաստատել Գազայի հատվածում և մեղադրում էր կրոնը ուրանալու մեջ: Մեծ հրդեհներ են բռնկվել Իսրայելի մի քանի շրջաններում: Իշխանությունները չեն բացառում, որ բռնկումների պատճառը միտումնավոր հրկիզումներն են եղել: Արդեն ձերբակալվել է 16 կասկածյալ: Մի շարք բնակավայրերում ու քաղաքներում բնակիչները տարհանվում են: Հայֆայում կրակը արդեն հասել է բնակելի թաղամասերին: Արագ տարածվելու պատճառով փրկարարների պահանջով մի շարք ուղղություններում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |