Իրանը կարող է կրկին Համադանի ավիաբազան ՌԴ-ին տրամադրել![]() 26 նոյեմբերի 2016 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները դիտարկում են Համադանի ավիաբազան կրկին Ռուսաստանին տրամադրելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի պշատպանության նախարար Հոսեյն Դեհգանը, գրում է ՏԱՍՍ-ը: Ըստ գերատեսչության ղեկավարի, եթե իրավիճակը Սիրիայում պահանջի ռուսական օդային ուժի կիրառումն այդ երկրում, նման հնարավորություն կտրամադրվի: Օգոստոսի 22-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին Թեհրանում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ՌԴ կողմից Համադանում իրանական «Շահիդ Նաժե» ավիաբազայի կիրառումը դադարեցվել է: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հավելել էր, որ ավիաբազան Ռուսաստանին տրամադրելու Իրանի որոշումը կայացվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում փոխգործակցության շրջանակում և Սիրիայի կառավարության խնդրանքով: Ռուսական օդուժն օգտագործել է Համադան ավիաբազան «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |