Նախագահը ցավակցել է Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ![]() 26 նոյեմբերի 2016 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին: «Ֆիդել Կաստրոյի դերն ու նշանակությունը Կուբայի նորագույն պատմության մեջ, իրոք, դժվար է գերագնահատել: Սա ծանր կորուստ է Կուբայի ժողովրդի համար, որն անկեղծ հարգանք ու սեր է տածում նրա հանդեպ: Իր գաղափարներին և սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալով և պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել և առաջնորդել կուբացիների նորանոր սերունդներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 25-ի երեկոյան, իննսուն տարեկանում մահացել է կուբայական հեղափոխության առաջնորդ, Կուբայի նախկին ղեկավար, պետական, քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն: Նա ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։ Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև՝ Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։ Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |