Նախարար. «1000 դրամի» օրենքի նախագծի պարտադիր բաղադրիչը չի հանվելու26 նոյեմբերի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ապահովմանն ուղղված օրենքի նախագծում փոփոխություններ կլինեն, բայց պարտադիր բաղադրիչը չի հանվի: Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ինչ վերաբերում է փոփոխություններին, իհարկե, մենք դրա համար էլ անցկացնում ենք քննարկումների փուլը, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխություններ կրի: Պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է»,- ասել է նա, գրում է Armtimes.com-ը: Պաշտպանության նախարարությունը քննարկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման համար 1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու տարբերակը։ Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 23-ին «Ազատության» հետ զրույցում ասել է, որ մինչ այդ օրինագծի երկրորդ ընթերցումը որոշակի փոփոխություններ հնարավոր են։ 1000 դրամը պարտադիրից կամավոր դարձնելու տարբերակը քննարկվում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկով։ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ընդունվել է։ Օրենքի նախագիծն անցել է 101 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ: Դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |