WP. Քերին կփորձի պայմանավորվել ՌԴ հետ Սիրիայի հարցում![]() 28 նոյեմբերի 2016 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կշարունակի ջանքեր գործադրել Մոսկվայի հետ համաձայնության հասնելու համար սիրիական Հալեպի հարցում, չնայած որ շուտով լքում է պաշտոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Washington Post-ի վրա հղումով: «Հեռացող պետքարտուղար Ջոն Քերին աննկարագրելի դիվանագիտական ջանքեր է գործադրում Հալեպի պաշարումը վերացնելու հարցում Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար»,-գրում է թերթը: Նման ջանքերից են նաև Քերիի հեռախոսազրույցները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ շաբաթական երկու անգամ, ինչպես նաև դիվանագետների վերջին հանդիպումը Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որն անցավ Պերուում: Ըստ թերթի, Քերին մտավախություն ունի, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելով, այնպիսի համաձայնագիր կկնքի Մոսկվայի հետ, որի արդյունքում Վաշինգտոնը «Ասադի կողմից կհայտնվի»: Սիրիայի բանակը կարևոր հենակետ է գրավել Հալեպի արևելքում: Սիրիայի ԶՈւ-ն դաշնակից աշխարհազորայինների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Մասակին Հանանո թաղամասում, որը զինյալների ամենամեծ ու կարևոր հենակետն է Հալեպի արևելքում: Վերջին մի քանի օրերին բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գրոհայինների հենակետերի և գումարտակների ուղղությամն Մասակին Հանանոյում, որը փաստացի ճանապարհ է բացում հյուսիսից դեպի Հալեպի արևելյան շրջանների խորքը: Ռազմաճակատի այդ հատվածում կառավարական զորքերին դիմակայումլ են հիմնականում «Ջեյշ ալ Ֆաթհ» կոալիացիայի զինյալները, որի կազմում են նաև «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |