Մատենադարանի մոտ 7000 ձեռագիր արդեն թվայնացվել է![]() 28 նոյեմբերի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Մատենադարանում պահվող ձեռագրերից մոտ 7000-ն արդեն թվայնացվել է: Միաժամանակ թվայնացվել է նաև 100.000 միավոր արխիվային վավերագիր: Այս մասին հայտնել է Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական, տպագիր և ձեռագիր հավավքածուերի թվայնացման աշխատանքների պատասախանատու Գուրգեն Գասպարյանը: Նա նշել է, որ արխիվային վավերագրերը թվայնացվում են ըստ պատվերի, պահանջի, ձեռագրերը՝ ըստ գույքահամարի, հերթականություն, գրում է Panorama.am-ը: «Երբեմն ձեռագրերը թվայնացնում ենք նաև ըստ պատվերի: Պատվիրում են հայագետները, ուսումնասիրողները, երբ որևէ թեմայի ուսումնասիրությամբ են զբաղվում»,- հավելել է նա: Մատենադարանում կա 22 հազար միավոր ձեռագիր, այժմ արդեն 1/3-ը թվայնացվել է: Մատենադարանում պահվող ձեռագրերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2007-2008 թթ.: Տարիների ընթացքում Մատենադարանը ձեռք է բերել թվայնացման համար նախատեսված նոր սարքեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |