Դամասկոսը ներխուժում է համարում Թուրքիայի գործողությունը Սիրիայում![]() 28 նոյեմբերի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Անկարան ու Վաշինգտոնը չեն համաձայնեցնում Դամասկոսի հետ իրենց ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում, նրանց ներկայությունը երկրում ոչ այլ ինչ է, քան ներխուժում: Այդ մասին հայտարարել է սիրիական բանակի քաղաքական վարչության տեղեկատվության բաժնի պետ, բրիգադի գեներալ Սամիր Սուլեյմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Գործողությունները Սիրիայի հյուսիսում մենք միջամտություն ենք համարում մեր ներքին գործերին, ագրեսիա ու ներխուժում, որին մենք հակազդում ենք`պայքարելով գրոհայինների դեմ»,-ասել է գեներալը: Նա ասել է, որ Սիրիայի բանակը հակազդելու է «օտարերկրյա պետությունների կողմից ներխուժման ցանկացած փորձի»: «Ամեն անգամ, երբ մեր բանակը պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ երկրի տարբեր շրջաններում, հատկապես Հալեպում, դա նշանակում է, որ այն պայքարում է, թեև միջնորդավորված, Թուրքիայի դեմ: Որովհետև Անկարան ամբողջական աջակցություն է ցուցաբերում այդ խմբավորումներին զենքով, մարդկանցով, փորձագետներով, որոնք իրենց հերթին, մասնակցում են կռիվներին»,-ասել է Սուլեյմանը: Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը», թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո, հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |