ԶԼՄ-ներ. Սիրիայի ընդդիմությունը կորցրել է Հալեպում իր կողմից վերահսկվող տարածքի 1/3-ը![]() 28 նոյեմբերի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի գրոհայինները կորցրել են արևելյան Հալեպում վերահսկվող տարածքի 1/3-ը: Այդ մասին հայտնում են Սիրիայի պետական ԶԼՄ-ները, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Ըստ տվյալների, Ասադի բանակը գրավել է Ալ Սաքուր թաղամասը, ինչը նշանակում է, որ արևելյան Հալեպը փաստացի բաժանվել է 2 մասի: Սիրիայում Մարդու իրավունքների պահպանման դիտարկման կենտրոնի աշխատակիցները հաստատել են, որ կառավարական զոքերը գրավել են Ալ Սաքուր թաղամասը: Ըստ իրավապաշտպանների, դա կարող է նշանակել, որ ապստամբները ստիպված էին հեռանալ իրենց զբաղեցրած տարածքի մոտ մեկ երրորդից: «Սա ընդդիմության ամենամեծ պարտությունն է Հալեպում 2012-ից ի վեր»,-ասել է կենտրոնի տնօրեն Ռամի Աբուրահմանը: Սիրիայում Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում հայտնել են, որ գրոհայինները դուրս են մղվել Ալ Քասիդիա շրջանից, իսկ «Ջեբհաթ ան Նուսրայի» և դրան հարող գրոհայիններից ազատագրվել է ավելի քան 3000 շենք ու 10 թաղամաս: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի ԶՈւ-ն դաշնակից աշխարհազորայինների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Մասակին Հանանո թաղամասում, որը զինյալների ամենամեծ ու կարևոր հենակետն է Հալեպի արևելքում: Ռազմաճակատի այդ հատվածում կառավարական զորքերին դիմակայել են հիմնականում «Ջեյշ ալ Ֆաթհ» կոալիացիայի զինյալները, որի կազմում են նաև «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները: Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը (Մանուէլ Քեշիշեան) հայտնել է, որ կառավարական զորքերի արձանագրած առաջխաղացումը դեպի քաղաքի արևելյան թաղամասեր հույս ու լավատեսություն է ներշնչել հալեպահայերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |