ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում հրետանու զորավարժություն է անցկացվել![]() 28 նոյեմբերի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրետանային զորամասերից մեկը դիվիզիոնների կազմով զորավարժություն է անցկացրել, որով ամփոփել է հրետանու ճամբարային հավաքը: ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ զորավարժությունն անցկացվել է զորամասի մարտական կիրառման շրջաններում: Նշվում է, որ հրետանային հաշվարկներն առաջադրանքը կատարել են պատշաճ, իսկ տրված ներածականների շրջանակում անձնակազմը գործել է հմտորեն: Զորավարժության ընթացքում հակառակորդի նշանակետերը խոցվել են ժամանակին: Նույն հավաքներին մասնակցող ստորաբաժանումները հրետանային զորավարժություն են անցկացրել նաև նոյեմբերի կեսերին, որը ևս անցկացվել է հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքի ընթացքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |