ԱՄՆ զինվորականը զգուշացրել է Եվրոպայում ահաբեկչությունների վտանգի մասին![]() 28 նոյեմբերի 2016 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր էր մի շարք ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայի երկրներում: Այդպիսի տվյալներ է ներկայացրել ամերիկացի գեներալ Ռուպերտ Ջոնսը` սիրիական Մանբիջից գրոհայինների նահանջելուց հետո արևմտյան կոալիցիայի ստացած տվյալների հիման վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը The Times-ի վրա հղումով: Ավելի վաղ հատուկ ծառայություններին հաջողվել է կասեցնել Ֆրանսիայում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը: Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Ֆրանսիայում 5 ծայրահեղական է ձերբակալվել, որոնց մոտ հրազեն է հայտնաբերվել:Ջոնսը վստահություն է հայտնել, որ գրոհայինների ծրագրերի մասին էլ ավելի շատ տվյալներ կսատցվեն իրաքյան Մոսուլի անկումից հետո, որը միջազգային կոալիցիան մտադիր է ազատագրել ահաբեկիչներից մինչև գարուն: «Հսկայածավալ տեղեկատվություն, փաստաթղթեր, էլեկտրոնային նյութեր կան, որոնք անմիջապես մատնանշում են, որ հարձակումներ են նախապատրաստվում ամբողջ աշխարհում»,-ասել է ամերիկացի զինվորականը: Եվրոպայի երկրներում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել, մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքը գնահատվել է որպես «լուրջ», ինչը ենթադրում է ահաբեկչության մեծ հավանականություն: Մանբիջ քաղաքն ԻՊ գրոհայիններից ազատագրել են քրդերի կազմավորումներն օգոստոսի կեսին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |