ՌԴ-ն եվրոպականի փոխարեն հայկական աղ կներկրի

ՌԴ-ն եվրոպականի փոխարեն հայկական աղ կներկրի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը եվրոպականի փոխարեն հայկական արտադրության աղ կներկրի: Երևանի աղի կոմբինատն արտադրում է «Էքստրա» տեսակի կերակրի աղ, լիովին ապահովում է ՀՀ պահանջարկն ու պատրաստ է ավելացնել արտահանման ծավալները, հայտնում է «Միր 24»-ը:

Կոմբինատը աղ է արդյունահանում ամսական ընդամենը 5 օր, սակայն դա բավարար է Հայաստանի պաշարներն անընդմեջ համալրելու համար: Աղն արդյունահանվում է հորերից, հետո աղաջրի տեսքով ուղարկվում է վերամշակող ձեռնարկություն:

«Աղաջուրը լցնում ենք մեր ծավալների մեջ և գոլորշացման եղանակով ստանում ենք «Էքստրա» տեսակի մաքուր աղ յոդի պարունակությամբ»,-ասել է կոմբինատի ղեկավար Արմեն Մինասյանը:

Աղի պաշարները երկրում հասնում են միլիարդավոր տոննաների` այն բավարար է առնվազն հարյուրավոր տարիներ: Ձեռնարկությունը պատրաստ է արտահանել արտադրանքը հարևան երկրներ, նաև Ռուսաստան: Աղի կոմբինատը տարեկան 15.000 տոննա աղ է արտադրում: ՌԴ արտահանելու դեպքում աղի արտադրությունը կարելի է ավելացնել 3-4 անգամ:

Ռուսաստանի համար հայկական աղը եվրոպականից էժան կլինի, որի ներկրումը ՌԴ արգելվել է: Գերմանիայում արտադրվող աղի արժեքը 2 եվրո է 1 կգ դիմաց, իսկ Երևանում արտադրվածը` 30 ցենտ:

«Շատ է խոսվում այն մասին, որ հայկական արտադրության աղը կարող է փոխարինել ուկրաինականին: Բանն այն է, որ Ուկրաինան արտադրում է առաջին կարգի քարաղ: Իսկ մենք արտադրում ենք «Էքստրա» տեսակի աղ, որը որակով գերազանցում է Ուկրաինայում արտադրվածը»,-պարզաբանել է աղի կոմբինատի նախագահ Արեգ Ղուկասյանը:

Ձեռնարկությունը վերազինվել է, նոր սարքավորումներ են տեղադրվել, որոնք նախատեսված են արտահանման ծավալների ապահովման համար: Այժմ ՀՀ-ն աղ է արտահանում Վրաստան, ԱՄՆ, Շվեյացրիա, Ճապոնիա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---