ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կարող են ընդլայնվել28 նոյեմբերի 2016 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, որոնք անհրաժեշտություն են առաջացրել համապատասխանեցնել առկա իրավակարգավորումները Սահմանադրության փոփոխություններին: Սահմանադրական փոփոխություններից է բխում մի շարք իրավական ակտերի, այդ թվում՝ «Մարդու իրավունքերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը՝ համաձայն 210-րդ հոդվածի: Նախագծում ամրագրվել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնմանն ուղղված նոր սահմանադրական պահանջները: Սահմանադրության 191-րդ հոդվածը պաշտպանին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, այլ նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը: Նախագծով սահմանվել են այն դեպքերը, երբ պաշտպանը կարող է քննարկել կազմակերպությունների դեմ բերված բողոքը, գրում է Panorama.am-ը: Ըստ Հովհաննիսյանի՝ նախագծով Մարդու իրավունքերի պաշտպանի և աշխատակազմի աշխատակիցների կարգավիճակի երաշխիքների վերաբերյալ նույնպես կարգավորման առանձնահատկություններ են սահմանվել: Հստակ կարգավորում է նախատեսվում պաշտպանի աշխատակազմի կառուցվածքի դեպքում, նախատեսվում է նոր մարմին, այն է ՝ փորձագիտական խորհուրդների ստեղծումը, հստակեցնում պաշտպանի աշխատակազմի կառավարման ոլորտում Պաշտպանի գործառույթային դերակատարությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |