Ղազախական Ակտոբեի ահաբեկչությունների 7 մասնակից ցմահ ազատազրկման է դատապարտվել![]() 28 նոյեմբերի 2016 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանի քրեական գործերի մասնագիտացված միջշրջանային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հունիսին Ակտոբեում իրականացված ահաբեկչությունների անմիջական մասնակից 7 անձին: Ցմահ ազատազրկման են դատապարտել Կուանբաշիևներին, Իմանգալիևին, Սադիխովին, Ակպանբետովին, Տանատարովին և Ռահմետովին: Եվս երկուսը` Այդոս Ժուբանովն ու Ազամատ Աբդրահմանովը դատապարտվել են 25 և 22 տարվա ազատազրկման: Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին: Եվս 18 մարդ 2-5 տարվա ազատազրկման է դատապարտվել հանցագործության մասին չհայտնելու համար, գրում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ հայտարարվեց, որ 2016-ի հունիսի 5-ին ղազախական Ակտոբեում զենքի խանութների և զորամասի վրա հարձակում գործած ծայրահեղականները կատարել են «Իսլամական պետության» հոգևոր առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ Ադնանի ցուցումները: «Ալ Ադնանին հրահանգները տարածել է համացանցի միջոցով` կոչ անելով բռնի գործողություններ իրականացնել սրբազան Ռամադանից առաջ և ընթացքում: Այդ կոչն ինքնին արդեն վկայում է այդ խմբավորման այլասերվածությունը: Մենք գիտենք, որ այդ կոչերի միջոցով կարելի է գտնել անկայուն հոգեբանությամբ մարդկանց, որոնք ենթակա են ազդեցության»,-ասել է Իդրիսովը: Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել: Հակաահաբեկչական գործողության ընթացքում 18 կասկածյալ է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |