Ավստրիացի նախարար. Թուրքիայի կողմից կիբեր հարձակումները մեր վերաբերմունքը չեն փոխելու![]() 28 նոյեմբերի 2016 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը դատապարտել է նախարարության պաշտոնակայքի դեմ կատարված կիբեր հարձակումները: Նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ հարձակման հեղինակը Թուրքիան է: «Նմանատիպ հարձակումները մեզ չեն կարող վհատեցնել: Մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ չի փոխվելու», - ասել է Քուրցը, թուրքական Habertürk.com կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ավստրիայի ԱԳՆ խոսնակ Թոմաս Շնոելը ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին նախարարության վեբկայքը ենթարկվել է հազարավոր DDoS հարձակումների: Դրա պատճառով կայքը ժամանակավորապես արգելափակվել է: Տեղական ժամանակով 18:30-23:00 ընկած ժամանակահատվածում ԱԳՆ կայքն անհասանելի է եղել: Խոսնակ Շնոելը տեղեկացրել էր նաև, որ ըստ ստացված տեղեկությունների՝ այդ կիբեր հարձակումների հեղինակն է Թուրքիան: «Առյուծ զինվորներ» (Aslan Neferler) անվամբ թուրքական հաքերային խումբը նոյեմբերի 25-ին հայտարարել էր, թե իրենք հարձակման են ենթարկել Ավստրիայի ԱԳՆ պաշտոնակայքը: Խումբն իր այս քայլը պատճառաբանել էր Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու վերաբերյալ Ավստրիայի խորհրդարանում ընդունված որոշմամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |