Ֆրանսիա-ԼՂ բարեկամության շրջանակի անդամները քննարկել են օրենսդրական դաշտում փորձի փոխանակումը![]() 28 նոյեմբերի 2016 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Էրվան Բինեին և Ժակ Ռեմիլյեին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել Արցախում ֆրանկոֆոնիայի զարգացման թեմային և խոսել են հետագա գործակցության հեռանկարների մասին՝ ինչպես խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, այնպես էլ՝ օրենսդրական դաշտում փորձի փոխանակման հնարավորությունների համատեքստում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շրջանակի ստեղծումից ի վեր նոր հնարավորություններ են ի հայտ եկել երկու երկրի խորհրդարանների պատգամավորների միջև՝ հարաբերությունները բարեկամական մակարդակի բարձրացնելու համար և այդ հանգամանքը թույլ կտա ավելի շատ սպասումներ ունենալ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի ծրագրերից: «Ապրիլյան ռազմական գործողությունների առաջին ժամերից մենք զգացինք ֆրանսիացի բարեկամների անկեղծ մտահոգությունն ու աջակցելու պատրաստակամությունը: Այն արտահայտվեց նրանց ընդունած հայտարարություններում, տարբեր հարթակներում ունեցած ելույթներում, ինչպես նաև մեր ֆրանսիացի բարեկամների մի մասի՝ Արցախ այցելությամբ: Այդպիսի հարաբերությունները հատուկ են միայն շատ վստահելի բարեկամների միջև և դրանք շատ թանկ են մեզ համար»,- նշել է Ղուլյանը: Էրվան Բինեն, ով ֆրանսիայի Ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել ֆրանսիայի հետ ժողովրդավարության նույն արժեքներին ձգտող և դրանք իրագործող երկրին: «Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար և անչափ հետաքրքրված եմ խորհրդարանական դիվանագիտության շարունակականությունն ու զարգացումն ապահովելու և այն զարգացնելու գաղափարով»,- նկատել է Բինեն: 2014թ.-ին Վիեն-Հադրութ բարեկամության հռչակագիրը ստորագրած Ժակ Ռեմիլյեն նշել է, որ ամեն անգամ Ղարաբաղ այցելելով նկատում է տարբեր բնագավառներում կատարվող բարեփոխումները: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և Ֆրանսիա–Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամներին ուղեկցող Ժոզեֆ Փափազյանը: Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ստեղծվել է 2013-ին: 2016-ի հունվարին Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը համալրվել է 8 անդամով, այդպիսով խմբի անդամների ընդհանուր թիվը հասել է 48-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |