ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկներ Մարգարյանը և Ուզունյանը՝ աշխարհի փոխչեմպիոններ![]() 28 նոյեմբերի 2016 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկներ Սերգեյ Մարգարյանը և Վլադիմիր Ուզունյանը հաջող են հանդես եկել Սանկտ Պետերբուրգում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հաղթահարելով բոլոր նախնական փուլերը իրենց քաշային կարգերում (համապատասխանաբար 64 կգ և 91 կգ)է մարզիկները դուրս են եկել եզրափակիչ: Մարգարյանը վճռորոշ մենամարտում 1:4 հաշվով պարտվել է թուրք բռնցքամարտիկ Թուգրուլհան Էրդեմինրին, գրում է Ա1+-ը: Իսկ Ուզունյանը եզրափակիչում լարված պայքարում զիջել է կուբացի Դայներ Պիերո Ջաստիսին՝ 2:3: Առաջնությանը մասնակցած Հայաստանի 6 բռնցքամարտիկին չի հաջողվել հասնել մինչև կիսաեզրափակիչ փուլ և մեդալ նվաճել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |