Վ. Կազիմիրով. «Մեյթու Բրայզայի հայտարարությունները լրջորեն մեկնաբանելը հումորի զգացում չունեցող մարդկանց գործ է»

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Միսնկի խմբի ԱՄՆ-ի ներկա համանախագահի հայտարարությունները լրջորեն մեկնաբանելը հումորի զգացում չունեցող մարդկանց գործ է: Այդ ամենն ասում եմ ամբողջ հարգանքով ԵԱՀԿ ՄԽ միջնորդների նկատմամբ, այդ թվում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչների»,- հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ի նախկին ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը PanARMENIAN.Net ի թղթակցին` մեկնաբանելով Մեթյու Բրայզայի հայտարարություններն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ են համաձայնությանը եւ բանակցային գործընթացը կարող է վերականգնվել աշնանը»:



Վլադիմիր Կազմիրովի կարծիքով, անտեղի շատախոսությունն ու կեղծ լավատեսությունը շատ արագ արժեզրեկցին այն, ինչ հնչում է օվկիանոսի այն կողմի ներկա ներկայացուցչի շուրթերից: «Դրանք բազմաթիվ անգամներ նրան դրել են շատ ծիծաղելի դրության մեջ (կոնկրետ օրինեկներ բերելը չափազանց լուրջ կլիներ. բոլոր նրանք, ովքեր հետեւում են Ղարաբաղի կարգավորման ընթացքին, չեն կարող մոռանալ նման պրոֆեսիոնալ զավեշտները): Գործունյա ամերիկացիները անպայման կունենան հին ռուսական ասացվածքի համարժեքը` «շատ գործ, քիչ խոսք»,- ընդգծել է ռուս դիվանագետը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---