Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Բոստան Փաշա շրջանը![]() 29 նոյեմբերի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել է Հալեպի Բոստան Փաշա շրջանը: Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը՝ նշելով, որ քաղաքում տոնական մթնոլորտ է, քանի որ այս շրջանի ազատագրումով Հալեպը մոտեցել է վերջնական հաղթանակին։ Լրատվականի աղբյուրը կարողացել է մուտք գործել թեժ մարտերի թատերաբեմ դարձած և նոյեմբերի 27-ին երեկոյան սիրիական բանակի կողմից ազատագրված շրջանը։ Այս թաղամասը գտնվում է հայկական Նոր Գյուղ թաղամասի հարևանությամբ։ Թաղամասի բարձրահարկ շենքերից մեկը, ըստ ղբյուրի, եղել է ահաբեկիչ զինյալների կենտրոնատեղին, որտեղից էլ նրանք հրթիռակոծել են հայկական թաղամասերը: Ավելի վաղ Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը հայտնել էր, որ հալեպահայերն ընկճված են, սակայն վերջին երեք օրերին կառավարական զորքերի արձանագրած առաջխաղացումը դեպի քաղաքի արևելյան թաղամասեր հույս ու լավատեսություն է ներշնչել. «Անձամբ եմ տեսել բազմաթիվ ավտոբուսներ, որոնք քրդական թաղամաս Շեյխ Մագսուտիից տեղափոխում էին արևելյան թաղամասերից փախուստի դիմած կանանց, երեխաների, ծերունիների»: Photo: Arevelk.am Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |