Վիգեն Սարգսյանն այցելել է «Ռոսվերտոլ» ձեռնարկություն, ծանոթացել արտադրական հնարավորություններին![]() 29 նոյեմբերի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին Ռոստովում այցելել է ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ձեռնարկություն, ծանոթացել է ձեռնարկության արտադրական հնարավորություններին: ՀՀ ՊՆ ղեկավարի այցը ՌԴ մեկնարկել է Ռոստովից: ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի շտաբում, ծանոթացել է օկրուգի ղեկավարման և կառավարման համակարգին: Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հարավային օկրուգի հրամանատարության հետ, քննարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման շրջանակում փոխգործակցության ամրապնդման, խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման հետ կապված խնդիրներ: Օրվա երկրորդ կեսին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ռոստով քաղաքի զոհված զինծառայողների հուշահամալիրում: Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: Այցի շրջանակում նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ Ռոստով քաղաքում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ զինված ուժերի ձևավորման և կայացման գործում մեծ դերակատարություն ունեցող գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի և գեներալ-գնդապետ Լև Շուստկոյի հիշատակին, ծաղիկներ է դրել նրանց հիշատակին տեղադրված հուշատախտակների մոտ, զրուցել է գեներալներ Անդրեասյանի և Շուստկոյի այրիների հետ: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Ռոստով քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |