Լուկաշենկոն ու Ալիևը ԼՂՀ հիմնախնդրի շուրջ համատեղ հայտարարություն են ընդունել29 նոյեմբերի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկօրյա այցով գտնվում է Բաքվում, նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարություն է ընդունել: Այս մասին հաղորդում է բելառուսական Belta.by կայքը: «Կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին և ԵԱՀԿ որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ: Հարկ է նշել, որ Հավաքական անվտանգության պայմանագրով Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի վրա՝ որպես մոտ ընկերոջ»: Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարները, հղում անելով ԵԱՀԿ շրջանակում առաջադրված սկզբունքներին, որոնք ուղղված են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև՝ Մինսկի խմբի գործունեությանն ու համանախագահներին, կարևորել են նաև խնդրի արագ կարգավորման համար ԵԱՀԿ-ի ջանքերին լրացուցիչ քաղաքական խթան հաղորդելը: Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները կշարունակեն համաձայնեցված ջանքեր ներդնել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար: Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է Հեյդար Ալիևի անվան շքանշանով։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |