ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» օրինագիծը29 նոյեմբերի 2016 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը նոյմեբերի 29-ին 99 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ կուսակցության հիմնադիր համագումարին քաղաքական միավորումը պետք է ունենա 100 անդամ՝ նախկին 200-ի փոխարեն, այնուհետև վեց ամսվա ընթացքում անդամների թիվը պետք է հասնի 1000-ի՝ նախկին 2000 փոխարեն: Գրանցման համար պետք է ներկայացնեն Երևան քաղաքը կամ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքի և Հայաստանի մարզերի առնվազն 1/3-ը: Կուսակցություն հիմնադրելու և անդամակցելու արգելքները վերաբերում են դատավորներին, դատախազներին, քննիչներին: Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, ՄԻՊ-ը, ԿԸՀ անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, ԿԲ խորհրդի անդամները: Նախատեսվում են կուսակցության պետական գրանցման մերժման, կուսակցության գործունեության կասեցման հիմքերը: Նախատեսվում է, որ նախագծի ընդունումը կխրախուսի բազմակուսակցական համակարգի հետագա զարգացումը, իսկ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |