Փարիզը կոչ է արել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարել Հալեպի հարցով![]() 29 նոյեմբերի 2016 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն կոչ է արել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել սիրիական Հալեպում ստեղծված վիճակի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: «Մենք պետք է ավելին անենք, քան երբևէ շտապ կարգով մարտական գործողությունները դադարեցնելու և հումանիտար օգնության անարգել մատակարարում ապահովելու համար»,-ասել է էյրոն: Ահաբեկչական խմբավորումները 200-300.000 խաղաղ բնակիչ են պահում քաղաքի արևելյան շրջաններում և թույլ չեն տալիս դուսր գալ բանակի թողած հումանիտար միջանցքներով: Ըստ Սիրիայում գործող ռուսական Հաշտեցման կենտրոնի, Սիրիայի բանակը 14 թաղամաս է ազատագրել Հալեպի արևելքում, մոտ 8.500 խաղաղ բնակիչ կարողացել է հեռանալ քաղաքից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |