Անկախ աուդիտը կստուգի Երևանի 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը

Անկախ աուդիտը կստուգի Երևանի 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին։

Համաձայն ավագանու որոշման՝ աուդիտորական ծառայությունների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2017 թվականի փետրվարի 23-ը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բացի այդ որոշումից, նկատի առնելով հանգամանքը, որ դեռևս 2015-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ն անվանակոչվել է Վիլլի Մոկացյանի անունով, Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել «Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշմանը: Նիստի օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել դեկտեմբերի 21-ին:

2016-ի բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել էր 78 մլրդ 369 մլն 530 հազար դրամի չափով, որի մոտ 99%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 39%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին: Բյուջեի դեֆիցիտը՝ 150 մլն դրամ:

Երևանի 2015-ի բյուջեով եկամուտների գծով նախատեսված էր 71 մլրդ 870 մլն 838.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 72 մլրդ 120 մլն 838.3 հազար դրամ, դեֆիցիտը՝ 250 մլն դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---