Վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում 24 ներդրումային ծրագիր է ստացվել

Վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում  24 ներդրումային ծրագիր է ստացվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզից ստացվել է 24 ներդրումային ծրագիր:

Մինչ տարեվերջ ավարտի կհասցվի գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագիր: Լոքյանը նաև նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել է 140 բնակավայր:

Շարունակվում է նաև մարզերի զարգացման ռազմավարությունների և համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության և լուսավորության:

Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը և առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին:

Տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Կարդացեք նաև՝ Վարչապետ. Նախարարների համար դեկտեմբերին աշխատանքային արտակարգ ռեժիմ է հաստատվելու

Կարդացեք նաև՝ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրով $10 մլն կտնտեսվի

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---