ՍԱՊԾ-ն մսի իրացման կետերին ու շուկաներին հորդորում է հետևել սանիտարական պահանջներին![]() 29 նոյեմբերի 2016 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին: Եվս մեկ անգամ հիշեցվում է, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է: Խիստ կարևոր է հետևել ինչպես մսի և մսամթերքի պահմանն ու իրացմանը, այնպես էլ փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, մասնավորապես՝ մսի տեղափոխումը կատարել սառեցնող կամ հավասարաջերմ թափքով, տեխնիկապես սարքին, մաքուր փոխադրամիջոցներով: Թարմ միսը պետք է տեղափոխել առանձին: Ամեն օր, տեղափոխման ավարտից հետո, փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման: Միս տեղափոխող և դրա հետ շփվող անձինք նույնպես պարտավոր են ունենալ անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, ապահովված լինել մաքուր հագուստով: Իրացվող միսը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի արդյունքներով մսեղիքը, կիսամսեղիքը և քառորդները դրոշմվում են անասնաբուժական կնիքներով: Ծառայությունը սպառողներին կոչ է անում գնել բացառապես անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված և սննդում օգտագործելու համար պիտանի ճանաչված միս՝ հավաստիանալով, որ առկա են մսեղիքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, փորձաքննության եզրակացությունը, անասնաբուժական դրոշմակնիքները, ինչպես նաև գնումներ կատարել միայն սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովող վաճառակետերից և խուսափել անհայտ ծագման միս գնելուց: Ծառայությունը կուժեղացնի վերահսկողությունը մսի շուկայում, իսկ խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |