«Հայաստան-Արցախ» հիմնադրամի մարդասիրական օգնությունը փոխանցվել է ՀՀ պոլիկլինիկաներին

«Հայաստան-Արցախ» հիմնադրամի մարդասիրական օգնությունը փոխանցվել է ՀՀ պոլիկլինիկաներին

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն ստացված հակաուռուցքային, հակագերճնշումային, հակախոլեստերինային, աչքի և ականջի հակաբորբոքային և ցավազրկող կաթիլներ, միզամուղ, ալցհեյմերի հիվանդության ժամանակ կիրառվող, հակաբիոտիկներ, հակավիրուսային, հակախոցային, հակադիաբետիկ, պարկինսոնիզմ հիվանդության ժամանակ կիրառվող դեղեր, ինչպես նաև օպտիկական ակնոցներ:

Մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի տեղեկացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---