Թոմ Հենքսը կոչ է արել աջակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին![]() 30 նոյեմբերի 2016 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հանդես է եկել տեսաուղերձով` կոչ անելով մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած բարեգործական ընթրիքին: Հենքսը ողջունել է նրանց, ով դիտում է տեսանյութն ու կատակով ասել, որ չվախենան իր չսափրված տեսքից: «Հրավիրում եմ ձեզ մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական հավաքին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Ցավոք, անձամբ չեմ կարող ներկա գտնվել այդ միջոցառմանը, ուստի անհարմար եմ զգում»,-ասել է Հենքսը: Դերասանը հավելել է, որ նախագիծն իրականացվում է ամերիկացի կատակերգու դերասանուհի Անդրեա Մարտինի հետ համատեղ: Թոմ Հենքսը մեկ այլ հոլիվուդյան աստղ Մեգ Ռայանի հետ նկարահանվել է «Իտակե» ֆիլմում, որը Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի էկրանավորումն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |