Ադրբեջանում արգելափակել են «Ամերիկայի ձայնի» ու «Ազատության» կայքերը![]() 30 նոյեմբերի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ օրն է Ադրբեջանում արգելափակված են «Ամերիկայի ձայն» ու «Ազատություն» ռադիոկայանների կայքերը, որոնք ամենաընթերցվողներից են այդ երկրում: Կապի նախարարությունը, էլեկտրոնային անվտանգության կենտրոնն ու երկրում ինտերնետի գլխավոր մատակարար «Դելտատելեկոմը» մեկնաբանություններ չեն անում և բացատրություններ չեն տալիս: Կայքերն արգելափակվել են նոյեմբերի 28-ի երեկոյան, ավելի ուշ կայքերը գործել են, սակայն նոյեմբերի 29-ի առավոտյան կրկին արգելափակվել են: Այն, որ պաշտոնական մարմինները չեն մեկնաբանում իրավիճակը, վկայում է այն մասին, որ արգելափակումն իշխանությունների հսկողությամբ է իրականացվել: Նպատակի մասին բարդ է դատել, սակայն, չի բացառվում, որ իշխանությունները ձգտում են կրճատել այն հարթակների քանակը, որտեղ ակտիվորեն քննադատում են իշխանություններին գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար, գրում է contact.az-ը: Մեծ խափանումներով է աշխատում նաև երկրի միակ ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի կայքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |