Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցերը25 հունիսի 2007 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավոր բարելավմանը վերաբերող հարցեր: Վարդան Օսկանյանը հաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որի համաձայն Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի:Ստամբուլում Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ հանդիպել է Վրաստանի եւ Հունաստանի ԱԳՆ ղեկավարներ Գելա Բեժուաշվիլիին եւ Դորա Բակոյանիին: Նշենք, որ Վարդան Օսկանյանը գտնվում է Ստամբուլում ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու համար` նվիրված կազմակերպության ստեղծման 15-ամյակին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |