Մխիթարյանը 2016-ի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում է30 նոյեմբերի 2016 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդրգկվել է 2016թ. լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում, բրիտանական FourFourTwo հանդեսի վարկածով: Հենրիխ Մխիթարյանը 60-րդ հորիզոնականում է: Նոյեմբերի 24-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Ֆեյենորդին» Եվրոպայի լիգայի շրջանակում 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա փոխարինվեց 82-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն իրավամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) և Խուան Մատայից (1000): Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Ընթերցեք նաև. Իբրահիմովիչ. Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը «Մանչեսթեր Յունայթեդում» Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |